Հայաստանում գազի նոր գնի մասին դեռեւս ոչ մի փաստաթուղթ չկա։ Այս մասին ապրիլի 29-ին ԱԺ-ում հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ մեկնաբանելով «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի՝ Հայաստանի համար սահմանին գազի գինը 1000 խ/մ-ի դիմաց մինչեւ 165 դոլար էժանացնելու հայտարարությունը։
«Բանակցությունները 2-2.5 ամիս շարունակվում էին, սակայն պաշտոնական ամփոփող փաստաթուղթ չկա։ Ներքին սպառողի համար գազի գնի փոփոխության մասին նույնպես ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվել։ Երբ անհրաժեշտ հիմնավորումները կհայտնվեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, այն ժամանակ եւ հայտարարություն կարվի»,- հավելեց Զախարյանը։