Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Ճիշտ պլանավորեք

analitik.am

Եթե ցանկանում եք հասնել ձեր նպատակներին, ապա սովորեք պլանավորել: Շատ հաճախ մարդիկ խուսափում են պլանավորելուց: Հարց է առաջանում. ինչո՞ւ:

 

Պատճառները կարող են տարբեր լինել:

 

Առաջին պատճառն այն է, որ պլանավորումն իրենից ներկայացնում է գործընթաց և  մանրակրկիտ գործընթաց: Շատ մարդկանց այդ գործընթացը դուր չի գալիս, ոմանց նույնիսկ նյարդացնում է:

 

Երկրորդը պատճառը կարող է լինել այն, որ մարդիկ մտածում են, թե ինչ որ բան պլանավորելով նրանք ամեն ինչ պետք է անեն ճիշտ նույն ձև, ինչպես պլանավորված է եղել, հակառակ դեպքում ամեն ինչ այնպես չի ընթանա, ինչպես պլանավորված էր:

 

Բայց դա այդպես չէ:

 

Ինչ որ բան պլանավորելով դուք 3 իրավիճակ եք հաշվի առնում:

 

 

Առաջինը այն, թե որտեղ եք դուք հիմա գտնվում, երկրորդ՝ որտեղ եք ուզում հայտնվել և երրորդը՝ բոլոր այն միջանկյալ քայլերը, որոնք անհրաժեշտ են ձեզ առաջին կետից երկրորդը հասնելու համար:

 

Պլանավորման գլխավոր իմաստը այդ միջանկյալ քայլերի ճշգրիտ պահպանումը չէ, այլ այն, որ դուք թողնում եք այն տեղը, որտեղ այժմ գտնվում եք և շարժվում եք այն ուղղությամբ, որում պետք է հայտնվեք, իսկ միջանկյալ քայլերը տարբեր հանգամանքներից կախված կարող են փոխվել:

 

Իսկ ինչու է պլանավորումն այդքան կարևոր: Շատ մարդկանց մոտ բացակայում է առաջ շարժվելու վստահությունն ու համարձակությունը, քանի որ նրանք չգիտեն, թե ինչու են անում: Երբ դուք պլանավորում եք ձեր գործողություններն ու ժամանակը, դուք արդեն հստակ գիտեք, թե ձեզ ինչ է անհրաժեշտ, երբ է անհրաժեշտ և ինչպես կարող եք դրան հասնել կամ դա ձեռք բերել: Սա արդեն ձեզ տալիս է ինքնավստահություն, իսկ հստակ ձևակերպած գործողություններն էլ իրենց հերթին համարձակություն: Ձեզ մնում է միայն կատարել առաջին քայլը:

Նույն շարքից