Հասարակություն Գիտություն 

Ամբողջ օրը աշխույժ մնալու մի քանի եղանակ

Պահպանեք քնի ռեժիմը

Քնի ոչ բավարար քանակը խախտում է օրգանիզմի կենսաբանական ռիթմերը, ինչի արդյունքում անգամ խրոնիկ հոգնածություն կարող եք ձեռք բերել: Եթե Ձեր աշխատանքը առավոտյան շատ վաղ է սկսվում, և ստիպված եք արթնանալ, երբ դեռ դրսում մութ է, միացրեք տան բոլոր լույսերը. այդպես օրգանիզմը ավելի շուտ է արթնանում:



Սնունդը

Ածխաջրերի փոխարեն նախապատվությունը տվեք սպիտակուցներին: Դիետոլոգ Դոնալդ Լայմանի վերջին բացահայտումը ցույց տվեց՝ կանայք, որոնք սննդի մեջ ածխաջրերի հաշվին մեծացնում են սպիտակուցների քանակը, առավել էներգետիկ են լինում ողջ օրվա տնթացքում: Շատ գիտնականներ խորհուրդ չեն տալիս սուրճ խմել անմիջապես արթնանալուց հետո: Դա բացատրվում է նրանով, որ քնած ժամանակ օրգանիզմը արտադրում է ադենոզին նյութը, որը նպաստում է առավոտյան աշխուժությանը, իսկ ահա կոֆեինը կանխում է նրա ազդեցությունը: Սուրճ պետք է խմել կեսօրին, երբ ադենոզինի բնական ազդեցությունը սպառված է: Մեկ կամ կես բաժակ սուրճը լրիվ հերիք է ցերեկվա ժամերին էներիգիայի կորուստը վերականգնելու համար:

 

 

 

Կարճ ընդմիջումներ աշխատանքի ընթացքում

Ավելի լավ է օրվա ընթացքում կազմակերպել կարճ-կարճ ընդմիջումներ, քան սպասել երեկոյան երկարատեւ հանգիստ վայելելուն: Անգամ 3 րոպեով աշխատանքից կտրվելն ու փոքրիկ ընդմիջում անելը իջեցնում է սթրեսի հորմոնների ակտիվությունը, լարվածությունը մկաններում: Առանձնացեք, նստեք Ձեզ հարմար մի տեղ, փակեք աչքերը, դանդաղ շնչեք եւ արտաշնչեք, հիշեք սիրելիների դեմքերը, լավ բաներ Ձեր կյանքից: Չեք հավատա, բայց այդ երեք րոպեները կարող են «փրկության օազիս» դառնալ դժվար օրվա հորձանուտում:

 

 

 

Երեկոյան՝ ֆիթնես

Եթե թվում է, թե երեկոյան սպորտով զբաղվելու ուժ չի մնացել, մի խաբվեք, միացրեք առույգացնող երաժշտություն եւ սկսեք վարժություններ անել: Ճապոնացի գիտնականների ուսումնասիրությունները, որոնք հրապարակվել են, Sports Medicine and Physical Fitness ամսագրում, ցույց են տվել, որ երաժշտության ներքո մարզվելը շատ ավելի է աշխուժացնում, քան լռության մեջ:




Քնից առաջ

Գիշերը վնասակար է համակարգչի առաջ նստելը՝ միաձայն պնդում են գիտնականները: Մոնիտորի ուժեղ լույսը ուղեղը ընկալում է առավոտյան լույսի նման, դրանից ակտիվանում է, եւ արդյունքում, քնում ու զարթնում ենք անկանոն ռեժիմով:
Քնից առաջ օգտակար է զբոսնել կամ կարդալ, ընդ որում՝ վերջին դեպքում համոզվեք, որ Ձեր սենյակի լամպի հզորությունը չի գերազանցում 60 վատտը:

Նույն շարքից