Հասարակություն 

Իտալացի երեխաները գողացել են 8 մետրանոց ամանորյա եղևնին

analitik.am

Ամանորյա տոնածառը, որը տեղադրվել էր Նեապոլի Ումբերտո Առաջինի պատկերասրահում, առևանգվել է տեղադրվելուց մի քանի ժամ հետո: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ Canalenapoli.it-ին հղումով:

Ութ մետր բարձրությամբ ծառը պատկերասրահի հյուրասրահում տեղադրվել էր նոյեմբերի 25-ի առավոտյան, սակայն նույն օրը՝ կեսգիշերից մի քանի ժամ առաջ, այն առևանգվել էր: Տեսախցիկներից ստացված պատկերներում երևում է, որ գողերը կարողացել են եղևնին առևանգել առանց հատուկ սարքավորումների:

Ավելի ուշ եղևնին գտել էին իսպանական թաղամասում՝ պատկերասրահից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Երեխաները փորձել են ոստիկաններին խանգարել, սակայն իրավապահները կարողացել են տոնածառը տեղափոխել: Հաղորդվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նեապոլում ամանորյա եղևնիներ են գողանում: 

Նույն շարքից