Մարդու խելացիության աստիճանի որոշումը շատ դեպքերում կարող է սուբյեկտիվ բնույթ կրել, քանզի մտածելու տեղիք է տալիս այն, թե արդյոք պետք է խելացիության աստիճանը որոշել՝ հիմնվելով մարդու ինտելեկտի ցուցանիշների, թե՞ կյանքի ձեռբերումների վրա:
Մարդկանց մոտ 50%-ի IQ-ն տատանվում է 90- 110-ի սահմաններում, իսկ մարդկանց 2,5% -ը համարվում են մտավոր հետամնաց՝ ունենալով 70-ից ցածր IQ , 2,5%-ն էլ ինտելեկտի աստիճանով գերազանցում են մեծամասնությանը 130-ից բարձր IQ ունենալով, և ընդամենը 0,5% -ն են համարվում հանճարներ՝ 140-ից բարձր IQ-ով:
Ստիվեն Հոկինգ IQ-160
Ներկայացնում ենք աշխարհում IQ-ի բարձրագույն աստիճանով մարդկանց:
Այս ցուցակում հավանաբար ամենաճանաչված մարդն է: Նա ճանաչվել է տեսական ֆիզիկայի բնագավառում գրանցած պրոգրեսիվ հետազոտությունների և Տիեզերքի օրենքները բացատրող այլ աշխատանքների շնորհիվ: Ստիվենը 7 բեսթսելերների հեղինակ է, արժանացել է 14 մրցանակների:
Կիմ Ունգ-Յոնգ IQ-210
Կիմ Ունգ-Յոնգը կորեացի վունդերկինդ է, ով հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձր ինտելեկտի աստիճան ունեցող մարդ: Կիմը 2 տարեկանում ազատ տիրապետել է երկու լեզուների, իսկ 4 տարեկանում արդեն լուծել է մաթեմաթիկական բարդագույն խնդիրներ: 8 տարեկանում Կիմին հրավիրել են NASA, և նա շարունակել է ուսումը ԱՄՆ-ում:
Փոլ Ալլեն IQ-170
Microsoft ընկերության համահիմնադիր Փոլ Ալլենին անկասկած կարելի է համարել աշխարհի ամենահաջողակ մարդկանցից մեկը, ով կարողացել է իր ուղեղը հարստության վերածել: Փոլն իր 14,2 մլրդ. դոլարով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 48-րդ տեղը, ով բազմաթիվ ընկերությունների և սպորտային հավաքականների սեփականատեր է:
Ռիկ Ռոսներ IQ-192
Ունենալով ինտելեկտի այսչափ բարձր աստիճան գրեթե անհնար է հավատալ, որ այս մարդն աշխատում է հեռուստաընկերությունում՝ որպես պրոդյուսեր: Սակայն Ռիկն իր կյանքի ընթացքում հասցրել է աշխատել որպես մերկապարող, «ռոլիկներով» մատուցող, բնորդ:
Գարի Կասպարով IQ-190
22 տարեկանում շախմատի ամենաերիտաարդ աշխարհի չեմպիոն դարձած Գարի Կասպարովին հաջողվեց մշտապես պահպանել աշխարհի լավագույն շախմատիստի կոչումը, և միայն 2005 թ.-ին նա հայտարարեց իր սպորտային կարերայի ավարտի մասին և նվիրեց իրեն քաղաքականությանն ու գրելու արվեստին:
Էնդրյու Ուայլս IQ-170
1995թ.-ին բրիտանացի հայտնի մաթեմատիկոս Էնդրյու Ուայլսն ապացուցեց Մեծագույն Fermat թեորեմը, որը համարվում էր աշխարհի ամենաբարդ մաթեմատիկական խնդիրը: Էնդրյուն գիտության և մաթեմատիկայի ոլորտում ստացել է 15 մրցանակ:
Յուդիտ Պոլգար IQ-170
Յուդիտ Պոլգարը հունգարացի շախմատիստուհի է, ով 15 տարեկանում դարձել է աշխարհի ամենաերիտասարդ գրոստմայստերը՝ մի ամսով անցնելով Բոբի Ֆիշերի ռեկորդը: Յուդիտին շախմատ խաղալ է սովորեցրել իր հայրը՝ ապացուցելով, որ երեխաները կարող են հասնել մեծ հաջողությունների, եթե շատ փոքր տարիքից սովորեն շախմատ խաղալ:
Քրիստոֆեր Խիրատա IQ-225
Ամերիկացի Քրիստոֆեր Խիրատան 14 տարեկանում ընդունվել է Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանը, իսկ արդեն 16 տարեկանում աշխատել է NASA-յում՝ Մարսի գաղութացման հետ կապված ծրագրերի վրա: 22 տարեկանում աստղաֆիզիկայի բնագավառում ստացել է դոկտորի կոչում:
Տերանս Տաո IQ-230
Տաոն 2 տարեկանում երկրաչափական խնդիրներ է լուծել, իսկ արդեն 9 տարեկանում հաճախել է համալսարանական աստիճանի մաթեմատիկական դասընթացների՝ 20 տարեկանում Պրիստոնի համալսարանում ստանալով դոկտորի կոչում: 24-ում Տեոն Լոս Անջելոսի Կալիֆորնիական համալսարանի ամենաերիտասարդ պրոֆեսորն էր: Այս ընթացքում նա հասցրել էր հրատարակել 250-ից ավել գիտական աշխատություններ:
Ջեյմս Վուդս IQ-180
Ամերիկացի դերասան Ջեյմս Վուդսը փայլուն ուսանող է եղել: Նա սովորել է Կալիֆորնիական համալսարանի գծային հանրահաշվի ֆակուլտետում, այնուհետև ընդգրկվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, որտեղ էլ որոշել է զոհաբերել ուսումը հանուն դերասանության: