Հասարակություն 

Երեւանում մեկնարկել է ավանդական ջահերով երթը

Երեւանում այս պահին մեկնարկում է ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երիտասարդները Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են բարձրացնելու այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

ՀՅԴ պատանեկան միության անդամներն իրենց հետ կտանեն ավելի քան 30 մետր երկարությամբ եռագույնը: Ջահերն այս տարի համալրվել են նորերով: Երթի համար նախատեսված է ավելի քան 500 ջահ և մոտ տասը հազար մոմ:

Երթը կանցնի Բաղրամյան, Կիեւյան փողոցներով և կհասնի Ծիծեռնակաբերդ:

Նշենք, որ երթը մեկնարկում է հորդառատ անձրեւի ներքո:

Նույն շարքից