Նուբարաշեն համայնքում Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված եկեղեցու օծման արարողությանն այսօր՝ ապրիլի 25-ին, մասնակցում էր ԱԺ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այնտեղ էր նաեւ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը, այլ հյուրեր Ռուսաստանից, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։
Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ էր մասնակցում եկեղեցու օծմանը։
Մեր տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանը եկեղեցուց գնացել է օդանավակայան եւ մեկնել Հայաստանից։
.jpg)
