Հայաստան Հասարակություն 

Այգեձոր գյուղի տներից մեկում կիսաայրված դի է հայտնաբերվել

Ապրիլի 25-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Այգեձոր գյուղի երկհարկանի տներից մեկի առաջին հարկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեձոր գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում:

Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են 1929 թ. ծնված Վ. Թ.-ի կիսաայրված դին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն 

Նույն շարքից