Իսպանիայի Վալենսիա քաղաքում երեկ՝ ապրիլի 24-ին մոտ 2 հազար մարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառումներին։ Երթը իսպանացի ոստիկանների ուղեկցությամբ շարժվել է գլխավոր հրապարակ, որտեղ մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը։
Վալենսիայի հայ համայնքի ղեկավար Արարատ Ղուկասյանն իսպաներենով հավաքվածներին ներկայացրել է եղելությունը Հայոց ցեղասպանության մասին։
Այնուհետեւ երթի մասնակիցները շարժվել են դեպի հայկական խաչքարի մոտ, որտեղ խնկարկել են զոհերի հիշատակը։ Մեր զրուցակցի խոսքով, երթի մասնակիցներին միացել են նաեւ բազմաթիվ իսպանացիներ։