Հայաստան Հասարակություն 

Սերժ Թանկյանն անդրադարձել է ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության խնդրին

Ես տեղյակ եմ այդ ձերբակալությունների մասին:

Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց աշխարհահռչակ երաժիշտ «System of a Down» ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների վերջին օրերի կալանավորումներին:

 

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք տեղյակ եք, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին երկու տասնյակ մարդիկ քաղբանտարկյալ են դարձել, կալանավորվել են իրենց հայացքների համար, Թանկյանը պատասխանեց. «Ես տեղյակ եմ այդ ձերբակալությունների մասին եւ ըստ էության իմ կարծիքը ձեր կարծիքից չպետք է տարբերվի այդ առումով:

Մարդն իր խոսքի եւ հայացքների համար չպետք է բանտարկվի, եթե ուրիշ պատճառ չկա»:

Նույն շարքից