Ապրիլի 24-ին ոգեկոչեցինք 1915-1923 թվականներին տեղի ունեցած Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը», - գրում է radio.uchile-ն:
Չիլիի հայ համայնքի ներկայացուցիչ Գարո Կոնստանտինիդիս Լոտիկուջյանի խոսքով՝ Հայ ժողովրդի ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչումը հնարավորություն է, որ ողջ աշխարհի հայությունը կարողանա բարձրաձայնել պատմության այս էջի մասին:
Լատինական Ամերիկայում բնակվող հայ համայնքներից չիլիահայ համայնքը 500 բնակիչ ունի, որը փոքրաթիվ է 120 000 բնակիչ ունեցող արգենտինական համայնքի համեմատ:
Չիլիահայերը շարունակում են ոգեկոչման միջոցառումներ կազմակերպել: Առաջիկա իրադարձությունների թվում են մայիսյան միջոցառումները: Մայիսի 10-ին Հայ առաքելական եկեղեցում պատարագ կմատուցվի, որը կղեկավարի Չիլիում հայկական եկեղեցու քահանա, Հայր Սիփան աբեղա Գևորգյանը:
Մայիսի 12-ին կսկսվի ֆիլմերի ցուցադրություն, որի ընթացքում կներկայացվեն Ատոմ Էգոյանի «Արարատ» և Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմերը: