Երևանում այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, ոստիկանության Դավիթաշեն բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի Աղաբաբյան թիվ 23/1 հասցեի այգում ծառից կախված տղամարդու դի կա, տեղեկացնում էShamshyan.com–ը։
Ոստիկանները հայտնաբերել են նշված այգում ծառից կախված 58-ամյա Մ. Վ.-ի դին, ով, ըստ կայքի տեղեկությունների՝ Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ էր և հաշվառված է եղել Քասախ սթրես-կենտրոնում: