Հասարակություն 

Ապրիլի 28-ից մինչև այս տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս/թ-ի ապրիլի 28-ից մինչև այս տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին  փողոցից մինչև երկաթուղային գծանցային հատված:

 


Որպես այլընտրանքային ճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է երթևեկել   Նորագավիթ 1-ին փողոցով: 


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից և պատճառվող անհարմարության համար  հայցում քաղաքացիների ներողամտությունը: 

Նույն շարքից