Նեպալում գտնվող ռուս զբոսաշրջիկների թվում, որոնց հետ բարեկամները չեն կարողանում կապ հաստատել, նաև հայ կա։
Ռուսաստանի ալպինիզմի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարկված տվյալի համաձայն, Էվերեստի բազային ճամբար արշավող զբոսաշրջիկների թվում է եղել նաև Ելենա Մանուկյանցը։ Վերջին անգամ նրա հետ կապ են հաստատել ապրիլի 24-ին։
Ֆեդերացիայից հայտնել են, որ շուրջ 20 զբոսաշրջիկի հետ առայժմ չի հաջողվել կապ հաստատել։