Հասարակություն 

Ուղևորների վատ ինքնազգացողության պատճառով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հարկադիր վայրէջք է կատարել A-380 ինքնաթիռը, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:

 


«Emirates ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն իրականացնելիս է եղել Դուբայ- Հյուսթոն չվերթը, սակայն ուղևորներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայում»,- հայտնել է աղբյուրը:

 


Նշվում է, որ ուղևորին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և ավելի ուշ ինքնաթիռը շարունակել է չվերթը:

Նույն շարքից