Փրկարար ծառայությունն ապրիլի 27-ին, ժամը 17.26-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Ավան Առինջ թաղամասի 2-րդ միկրոշրջանի թիվ 1/16 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով պատուհանից:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացին ցանկանում էր նետվել պատուհանից:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Յ. Ռ.-ի (ծնվ. 1988 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:
Յ. Ռ.-ն տեղափոխվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: