Հասարակություն 

Անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա և դիմել փախուստի

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 27-ին, ժամը 13.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Շինարարների փողոցի թիվ 11 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, պատճառել վնասվածքներ և դիմել փախուստի:
 

Երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

 

Նույն շարքից