Հասարակություն 

Լեհաստանը «Գիշերային գայլերին» թույլ չի տվել մտնել իր երկիր

Լեհաստանի իշխանությունները մերժել են «Գիշերային գայլեր» ռուս բայքերներին մուտք գործել իրենց պետության տարածք։

«Սահմանապահները արգելել են մոտոցիկլավարներին մտնել Լեհաստան»,- հայտարարել է «Գիշերային գայլեր» ակումբի նախագահը։ Նախատեսված երթուղին հետեւյալն է. Մոսկվա - Մինսկ - Բրեստ - Վրոցլավ – Բռնո - Բրատիսլավա - Վիեննա - Մյունխեն - Պրահա - Տորգաու - Կառլսհորստ – Բեռլին: Ապրիլի 29-ից մայիսի 9-ը նախանշված ակցիայի ընթացքում բայքերները մտադիր էին այցելել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ընկած զինվորների եվրոպական հուշարձաններ:

Լեհ բայքերները հայտնել են, որ նրանք պատրաստ են անհրաժեշտության դեպքում «գայլերից» ընդունել էստաֆետը եւ նրանց անունից ծաիկներ դնել հուշարձաններին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նույն շարքից