Հասարակություն 

Պակիստանում փոթորկի հետեւանքով զոհվել է 37 մարդ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Պակիստանի հյուսիսում մոլեգնող փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 37, իսկ ավելի քան 200 մարդ վիրավորվել են:

 

Ավելի վաղ հայտնվել էր 25 զոհի մասին:

Նախօրեին երկրի հյուսիսում սկսված փոթորիկը զգալի վնասներ ու ավերվածություններ է առաջացրել: Երկրի օդերեւութաբանական ծառայության տվյալներով քամու ուժգնությունը հասել է ժամում 120 կմ-ի:

 

Քամին շարքից հանել է Էլկտրասյուներն ու արմատախիլ արել ծառերն, ինչի հետեւանքով դժվարացել են փրկարարական աշխատանքները:

Օդերեւութաբանների գնահատմամբ փոթորիկը կշարունակվի նաեւ առաջիկա օրերին ու կընդգրկի նոր շրջաններ:

 

 

Նույն շարքից