Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 4500-ի:
Այդ մասին հայտնել են երկրի Ներքին գործերի նախարարությունից, նշելով, որ մայրաքաղաք Հիշեցնենք, որ 7,9 բալ ուժգնության երկրաշարժը գրանցվել է առավոտյան, որի եպիկենտրոնը գտնվում է մայրաքաղաքից 82 կմ հյուսիս-արեւելք:
Նախօրեին Նեպալում գրանցվել է երկրորդ ցնցումը, ինչի հետեւանքով աճել է զոհերի թիվն ու ավերվածությունները:
Երկրաշարժի հետեւանքով տուժել են կառավարական հաստատություններ ու բնակելի տներ, հազարավոր մարդիկ մնացել են անօթեւան:
Հնդկաստանն ու Ռուսաստանն պատրաստակամությունն են հայտնել օժանդակել ու խոստացել փրկարարներ ու դեղորայք ուղարկել աղետի գոտի: