Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 5 դեպք:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Քանդման աշխատանքներ են իրականացվել թվով 4 վարչական շրջանների 4 հասցեներում: Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 3 արձանագրություն է կազմվել: