Հասարակություն 

Կառավարությունը Հայրենական մեծ պատերազմի 55 վետերանների 550.000 դրամ կտրամադրի

ՀՀ կառավարությունը  ՀՀ վետերանների միավորում հասարակական կազմակերպության 55 վետերանների ֆինանսական աջակցություն կսահմանի՝ 550.000 հազար դրամի չափով: 


Հարցը ներառված է կառավարության առաջիկա  նիստի օրակարգում` որպես կառավարության  որոշման նախագիծ:

 


«Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությունում հաշվառված  է  Հայրենական մեծ պատերազմի 55 վետերան,  որոնց հասցեական սոցիալական աջակցություն կցուցաբերվի, իսկ  նրանից  50-ի   հանգստի կազմակերպման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից 2015 թվականին հատկացնի 6,550.0 հազար դրամ:



Կից ներկայացված է իրավական ակտի անհրաժեշտություն, և նշվում է, որ   որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՄՊ վետերանների սոցիալական աջակցության բարելավման ուղղությամբ տարվող Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունից և բխում է նաև Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյա հոբելյանին ընդառաջ` նախատեսվող միջոցառումներից, մասնավորապես վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու ու վետերանների առողջության պահպանման և հանգստի կազմակերպման հետ:



Ներկայումս հանրապետությունում հաշվառված է շուրջ 5 000 աշխատանքի վետերան (Սոցիալիստական աշխատանքի հերոսներ, պատվավոր կոչումներ ունեցողներ, նախկին անհատական կենսաթոշակառուներ, Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անբասիր աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքանշաններով պարգևատրված և «Աշխատանքի վետերան» մեդալով պարգևատրված անձինք): 

 

 

Հայաստանի Հանրապետությունում Հայրենական մեծ պատերազմի վետերանների իրավական և սոցիալական պաշտպանության հարցերը կանոնակարգվում են «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Նույն շարքից