Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը», գոյություն ունի հեռանկար, որ ուկրաիներենը մոտ ժամանակներում կդառնա Եվրամիության պաշտոնական լեզուներից մեկը:
Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, որի հետ լիովին համաձայնվել է նաեւ նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Նրա խոսքերով, անգլերենն ու ֆրանսերենը մոտ ապագայում կդառնան ուկրաինական չինովնիկների խոսակցական լեզուները, ուստի բնական է, որ ուկրաիները նույնպես կընդգրկվի եվրոպական գործընկերների խոսակցական բառապաշարում:
Յացենյուկը պնդել է, որ անհրաժեշտ է հրաժարվել ռուսերենից ու անցնել ուկրաիներենին ու անգլերենին: