Հասարակություն 

Սիրիայի պաշտպանության նախարարը ժամանել է Թեհրան

Սիրիայի պաշտպանության նախարար Ֆահեդ ալ-Ջասեմ ալ-Ֆրեջն այսօր ժամանել է Իրան: Այցը տեղի է ունենում Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգհանի հրավերով:

Այս մասին գործակալությանը հայտնել են Թեհրանում Սիրիայի դեսպանատնից:


Սիրիայի ու Իրանի պաշտպանության նախարարները մտադիր են քննարկել երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության հարցերը: Սիրիայի պաշտպանության նախարարը հանդիպելու է նաև իրանցի բարձրաստիճան անձանց:

Բանակցություններն առնչվելու են երկկողմ խնդիրներին ու երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման եղանակներին:

Նույն շարքից