Հասարակություն 

44-ամյա սեւանցին մահացել է դաժան ծեծի հետևանքով. ծեծողներից մեկը հայտնաբերվել է

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել ապրիլի 5-ին Սեւան քաղաքի ցեմենտի գործարանի մոտ մահացած հայտնաբերված 44-ամյա Կառլեն Մնեյանի դեպքի մասին:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ ապրիլի 5-ին Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող ցեմենտի վաճառքի կետի հատվածում հայտնաբերվել է 44-ամյա Կառլեն Մնեյանի մարմինը: Պարզվել է, որ Մնեյանին ծեծելով սպանել են սեւանցիներ 37-ամյա Հմայակ Թադեւոսյանն ու 35-ամյա Արթուր Ալեքսանյանը, որոնք երկուսն էլ նախկինում դատապարտված են եղել:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով: Հայտարարվել էր հետախուզում:

Ապրիլի 22-ին ոստիկանները Երեւանում հայտնաբերել են Արթուր Ալեքսանյանին: Վերջինս կալանավորվել է:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Հմայակ Թադեւոսյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Նույն շարքից