Հասարակություն 

Պուտին. Ռուսաստանի տնտեսությունը կաթվածահար չի եղել

Ռուսաստանի տնտեսությունը կաթվածահար չի եղեկ, թեեւ արտաքին պատժամիջոցների եւ նավթի գնի տատանման ազդեցությունը ընթացիկ տարվա ընթացքում դեռ շոշափելի կլինի։ Այս մասին Համառուսական ազգային ճակատ ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը։

 

ՌԴ նախագահը, վկայակոչելով մասնագետների կարծիքը, հայտարարել է, թե ճգնաժամային պահն արդեն անցյալում է։

«Սակայն դա չի նշանակում, թե հիմա ամեն բան դեպի լավն է գնալու։ Հնարավոր է, որ հետագայում նույնպես մենք կշարունակենք շոշափել դրա հետեւանքները։ Դրանք կանդրադառնան առանձին ցուցանիշներով»,- հավելել է Պուտինը՝ կարծիք հայտնելով, թե ռուսական տնտեսության հիմնարար ճյուղերը ամրապնդվել են։ Նրա խոսքով՝ երկրում տիրող կայուն իրավիճակն է նպաստել ռուսական ռուբլու դրական աճին։

Նույն շարքից