Հասարակություն 

Օբամա, պահիր խոստումդ. Դավիթ Մնացականյանը հացադուլ է սկսել Սպիտակ տան առջեւ. news.am

ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հայ Դավիթ Մնացականյանն ապրիլի 24-ից հացադուլ է սկսել ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրի առջեւ:NEWS.am-ի հետ զրույցում Դավիթ Մնացականյանը պատմեց, որ հացադուլը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Բարաք Օբաման մինչեւ նախագահ ընտրվելը հայտարարել է, որ ճանաչելու է Ցեղասպանությունը, սակայն առ այսօր այն չի արել: Այդ պատճառով որոշել եմ հացադուլ-նստացույց անել Սպիտակ տան առջեւ՝ այս կերպ հանրության ուշադրությունը հրավիրելով Հայոց հարցի վրա»,- ասաց Դավիթ Մնացականյանը, որը United Armenia եւ «Համաշխարհային կրթական բարեգործական» ընկերությունների հիմնադիր տնօրենն է:

 

Նա հայտնեց, որ հացադուլը շարունակելու է մինչեւ մայիսի 1-2-ը: Այս օրերի ընթացքում Դավիթ Մնացականյանին այցելել եւ իրենց աջակցությունն են հայտնել մեծ թվով հայեր, իրանցիներ:

«Հինգ թուրք էլ են մոտեցել, նրանցից մեկն էլ փորձեց բռնություն գործադրել ինձ վրա: Ոչինչ ինձ չի կանգնեցնելու, ես շարունակելու եմ հացադուլը»,- ասաց նա:

Նշենք, որ Դավիթ Մնացականյանը Սպիտակ տան առջեւ կանգնել է «Օբամա, պահիր խոստումդ եւ ընդունիր Հայոց ցեղասպանությունը» գրությամբ պաստառներով եւ հայոց եռագույնով:

Նույն շարքից