Հասարակություն 

Սիրիայում գրոհայինները հայկական եկեղեցի են ավերել

Սիրիայի Հալեպ քաղաքում գրոհայինները ռմբակոծել եւ ավերել են Սրբոց Քառասնից Մանկանց հայկական եկեղեցին։ Հալեպի հայկական եկեղեցին գտնվում էր Հին Հալեպ թաղամասում՝ գրոհայինների եւ կառավարական զորքի շփման գծում։

 

Հալեպի Ալ-Ջդայդե փողոցում գտնվող, 15-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին գրեթե ամբողջությամբ ավերվել է։

Սիրիայի Հալեպ քաղաքի Սուլեյմանիա թաղամասի  հրթիռակոծումից վիրավորվել է մի քանի հայ։ Հրթիռակոծումը զգալի նյութական վնաս է հասցրել։ Ահաբեկչական գործողությունների հետեւանքով տուժել է Հայ կաթողիկե եկեղեցու շենքը։Սուլեյմանիա եւ Սեյիդ Ալի թաղամասերի վա արձակված հրթիռների հետեւանքով վիրավորվել է 47 մարդ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ։

Նույն շարքից