Հայաստանը զբաղեցրել է 61–րդ տեղը 2014 թ.–ի սոցիալական առաջընթացի ցուցիչի կյանքի համար լավագույն երկրների ցանկում, նշվում է Social Progress Imperative կազմակերպության կայքում։
Վարկանիշը կազմելու համար ուսումնասիրվել է 133 երկիր, իսկ ցանկում ներառվել է 68 պետություն։ Նախկին ԽՍՀՄ երկրներից ցանկում ներառվել են նաև Վրաստանը (60–րդ հորիզոնական) և Ուկրաինան (62)։ Ադրբեջանը նշված չէ սոցիալապես պրոգրեսիվ երկրների ցանկում։
Ինչպես նշվում է կազմակերպության կայքում, Մոլդողան, Ղրղըզստանն ու Տաջիկստանը վերջին 20–25 տարում առաջընթաց չեն ունեցել տնտեսական տեսանկյունից, սակայն նրանց սոցիալական ցուցանիշները սպասվածից ավելի դրական են Խորհրդային միության ժառանգության պատճառով։
Սոցիալական առաջընթացի ցուցիչը գլխավորում է Նորվեգիան, երկրորդ տեղում Շվեդիան է, երրորդը` Շվեյցարիան։