Հասարակություն 

«Գրանդ Քենդիում» ամիսներով աշխատավարձ չեն վճարում

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած լուրերով՝ «Գրանդ Քենդի» ընկերության մի շարք աշխատակիցներ մոտ 6 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել: Ընկերությունից տարբեր պատճառաբանություններով ուշացնում են աշխատակիցների աշխատավարձը: Աշխատավարձ չստացած աշխատակիցներից մեկը, ով հոգնելով ստեղծված վիճակից՝ դուրս է եկել աշխատանքից, մեզ պատմեց, որ ընկերությունից մոտ կես մլն աշխատավարձ ունի ստանալու, սակայն տնօրինությունը հրաժարվում է միանվագ վճարել իրենց հասանելիք աշխատավարձը:



Նրա փոխանցմամբ՝ Հրանտ Վարդանյանի մահից հետո ընկերությունում շատ բան է փոխվել: Մեծամասամբ սխալ մենեջմենթ է վարվում»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից