Հասարակություն 

Բակո Սահակյանը ներկա է գտնվել ժենգյալով հացի փառատոնին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում ներկա է գտնվել ժենգյալով հացի փառատոնին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։



Նախագահ Սահակյանը հույս է հայտնել, որ փառատոնը կդառնա ավանդական՝ այն արժևորելով ազգային սովորությունները պահպանելու ու տարածելու և զբոսաշրջությունը խթանելու տեսանկյուններից:



Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից:

Նույն շարքից