Հասարակություն 

Աղետի գոտում բնակարանների վկայագրերը կբաժանվեն հունիսից

Գյումրիում բնակարաններ գնելու վկայագրերը կսկսեն բաժանել հունիսից։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։


Նրա խոսքով, նախարարությունը չի ցանկանում անգամ մեկ օր ուշացնել վկայագրերի տրամադրումը, ուստի գործընթացի նախապատրաստումը քննարկվում է ամեն օր, կառավարության մակարդակով։

 

Նշենք, որ այժմ Գյումրիում բնակարան գնելու վկայագրերի հերթին սպասում են 450 ընտանիքներ՝ նախկին 3240-ից։ Բնակարանների վկայագրերի համար բյուջեից հատկացվելու է 1,5 մլրդ դրամ։ 

Նույն շարքից