Հասարակություն Գիտություն 

Պլանշետների օգտագործումը վնասակար է երեխաների համար

Պլանշետների օգտագործումը վնաս է հասցնում երեխաների առողջությանը, հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով մի հետազոտություն, որի համաձայն` պլանշետների հաճախակի օգտագործման դեպքում վարքի և սոցիալական զարգացման հետ կապված խնդիրներ են առաջանում 8 տարեկանից բարձր երեխաների մոտ:

 

Միևնույն ժամանակ գիտնականները չեն ժխտում նաև դրական կողմերը, որ բնորոշ են պլանշետների օգտագործմանը. դրանք երեխաներին օգնում են ուղեղի առանձին մասեր զարգացնել և հանգստացնում են նրանց:

 

Այդուհանդերձ, հետազոտողները պնդում են, որ ծնողները պետք է լրջորեն սահմանափակեն երեխաների կողմից պլանշետներից օգտվելու ժամանակը և հետևեն, որպեսզի երեխաները բավականաչափ ժամանակ ունենան քնելու, կարդալու և մեծահասակների հետ շփվելու համար:

Նույն շարքից