Հասարակություն 

Խուլիգանություն գիշերային ակումբում

ՀՀ քննչական կոմիտեի կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում շարունակվում  է  գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել առերեւույթ հանցագործություն կատարած անձին:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ 2015թ. մարտի 23-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, 23-ամյա երիտասարդը Աբովյանի քաղաքում գործող գիշերային ակումբում խախտել է հասարակական կարգը, վիճաբանել ակումբի աշխատակիցների հետ։ 

 

Քննության տվյալներով՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երիտասարդը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել, ում փորձել է օգնել ակումբի աշխատակիցներից մեկը ու առաջացել  է վիճաբանություն: Ապա առերեւույթ հանցագործություն կատարած անձը  դուրս է եկել ակումբի հետնամաս, որտեղ շարունակել է վիճաբանել  հավաքվածների հետ,  հայհոյել,  բռնություն գործադրել անվտանգության աշխատակիցների նկատմամբ՝ նրանց առողջությանը պատճառելով թեթեւ վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նույն շարքից