Հասարակություն 

Ավտովթար Երևանում. բախված ավտոմեքենաներից մեկը ԼՂՀ դատախազի տեղակալինն է, կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com–ը՝ ժամը 19:50-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում՝ Համանուն այգու դիմաց, բախվել են Mitsubishi Pajero մակնիշի 403 GG 01 համարանիշի և ВАЗ 2102 մակնիշի 34 VF 868 համարանիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ կայքի տեղեկությունների՝ Mitsubishi Pajero-ի վարորդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազի տեղակալն է եղել, իսկ 02-ի վարորդի և վիրավորի ինքնությունը ճշտվում է:

Նույն շարքից