Հասարակություն 

Ում համար ազգի վիշտ, ում համար տրագիկոմեդիա

Հասկանալի է, որ յուրաքանչյուր մարդ ցանկանում է ամեն տեսակի իրադարձություն օգտագործել ի շահ իրեն, այդպես է մարդն իր բնույթով,սակայն կան դեպքեր,որ ոչ մի պարագայում  շահարկման ենթակա չեն՝  ավելին նման երևույթների օգտագործումն  անձնական նպատակներով ուղղակի անթույլատրելի է, նույնիսկ զզվելի:

 

 

Այդպիսի մի դեպք էր Հին Երևանի սեփականատեր Մանվել Տեր- Առաքելյանի կազմակերպած շոուն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

 

Նրանց սելֆին, հետագա գովազդային արշավը  համացանցում տեսնելիս  ակամայից համեմատական կարելի է տանել Մանվել Տեր- Առաքելյանի  շոուի  և ՀՀԿ-ական հռհռացող կանանց միջև: Միակ տարբերությունն այն է, որ  ՀՀԿ-ական կանայք հրճվում էին 100-ամյա տարելիցից առաջ, իսկ Մանվելը շոու սարքեց հենց ապրիլի 24 –ին:

 


Առաջին դեպքում գոնե  էմոցիոնալ կանայք էին՝ այն էլ նախքան անմար կրակի մոտ հասնելն էին երջանիկ դեմքով և ծիծաղելով  դիմավորում միմյանց, իսկ այս դեպքում  ՛՛տղամարդ՛՛ էր, որ շոուն սարքեց հենց անմար կրակի մոտ:

 


 

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը Մանվելի սարքած շոուի իմաստի ու առհասարակ այդ երևույթի վերաբերյալ ենթադրություններն էլ թողնում ենք  ընթերցողներին: 

Նույն շարքից