Հասարակություն 

Պուտինը պատմել է՝ ինչպես են իր ծնողները հրաշքով փրկվել պատերազմի տարիներին (լուսանկար)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Русский пионер» ամսագրի սյունակում կիսվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին իր պատերազմող հոր և մոր մասին հիշողություններով, և պատմել, թե ինչպես են նրանք հրաշքով ողջ մնացել, սակայն գերմանացի զինվորների հանդեպ ատելություն չեն տածել, քանի որ վերջիններս եղել են հանգամանքների զոհ, գրում է РИА Новости-ն։

 

«Անկեղծ ասած՝ հայրս չէր սիրում շոշափել պատերազմի թեման։ Երբ մեծահասակները խոսում էին և հիշում ինչ-որ բան, ես պարզապես նրանց կողքին էի լինում։ Իմ պատկերացումներն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել ընտանիքիս հետ, պարզ է դարձել մեծահասակների զրույցներից»,- գրել է նախագահը։

 

Նա նշել է, որ իր հայրը ծառայել է Սևաստոպոլում, եղել է նավաստի։
«Նրան բանակ են տարել 1939-ին։ Իսկ վերադառնալուց հետո աշխատել է գործարանում, նրանք մայրիկիս հետ ապրել են Պետրոդվորեցում։ Նրանք այնտեղ, կարծեմ, տնակ են կառուցել»,- պատմել է Պուտինը՝ նշելով, որ երբ սկսվել է պատերազմը, հայրն աշխատելիս է եղել ռազմական ձեռնարկությունում, որտեղ ազատում էին զորակոչվելուց։ Սակայն հայրը դիմում է գրել, որ ցանկանում է գնալ պատերազմ։ 

 

«Հայրս պատմում էր, որ ինքը վիրավորվել է այնտեղ։ Վնասվածքը ծանր է եղել։ Իր ամբողջ կյանքն անցկացրել է ոտքի մեջ մնացորդներով։ Ոտքը ցավում էր։ Փոքր մնացորդներին նախընտրել էին ձեռք չտալ՝ ոսկորը չմասնատելու համար»,- գրել է Պուտինը։

 

Նրա խոսքով՝ մեծ եղբորը, մինչ հայրը եղել է պատերազմի դաշտում, մորից խլել և տարել են մանկատուն՝ հետագա տարհանման համար, այնտեղ նա հիվանդացել է և մահացել։

 

«Իսկ հայրս, երբ երեխային տարել են և մայրս մնացել է մենակ, իսկ իրեն թույլատրել են քայլել, եկել է տուն։ Երբ մոտեցել է տանը, տեսել է, որ սանիտարները շքամուտքից դիակներ են հանում։ Եվ տեսել է մայրիկին։ Մոտեցել է, իրեն թվացել է, որ մայրս դեռ շնչում է։ Սանիտարներին ասել է, որ դեռ ողջ է, սակայն վերջիններս ասել են, որ ճանապարհին կմահանա։ Նա պատմում է, որ հենակներով հարձակվել է նրանց վրա և ստիպել, որ հետ տանեն բնակարան։ Եվ նա մայրիկին խնամել է։ Մայրս ողջ է մնացել։ Եվ ապրել մինչև 1999թ.։ Իսկ հայրս մահացել է 1998-ին»,- պատմել է նախագահը։

 

Պուտինի հոր ընտանիքը բավականին մեծ է եղել։ Նա ունեցել է 6 եղբայր, 5-ը մահացել են։ Դա աղետալի է մի ընտանիքի համար, գրել է ՌԴ նախագահը։ Պուտինը եղել է «ուշացած» երեխա։ Նրան մայրը լույս աշխարհ է բերել 41 տարեկանում։

 

«Եվ, իհարկե, վիշտ, դժբախտություն, ողբերգություն։ Սակայն նրանք չունեին ատելություն դեպի թշնամին, ահա թե ինչն է հետաքրքիր։ Ես մինչ օրս, անկեղծ ասած, չեմ կարողանում դա հասկանալ։ Մայրս ընդհանրապես շատ մեղմ և բարի մարդ էր։ Եվ նա ասում էր՝ «Ինչ ատելություն կարող է լինել այդ զինվորների հանդեպ։ Նրանք հասարակ մարդիկ էին և նույնպես մահանում էին պատերազմում»։ Դա զարմանալի է։ Մենք մեծանում էինք խորհրդային գրքերով, ֆիլմերով։ Եվ ատում էինք։ Իսկ նրա մոտ դա ընդհանրապես այդպես չէր»,- գրել է նախագահը։

 

Владимир Путин родителями перед отъездом в ГДР, 1985 год

Նույն շարքից