Հասարակություն 

Թուրքական լրատվամիջոցներում ավելի շատ Հայոց ցեղասպանության մասին է խոսվել, քան Գալիպոլիի մարտերի 100-ամյակի

PRNet ընկերությունը վերլուծել է 2015 թվականի ապրիլի 20-26-ն ընկած ժամանակահատվածում թուրքական մեդիայում ամենաշատը խոսված նյութերը, գրում է Medyatava թուրքական կայքը։

 

Ըստ այդմ՝ պարզվել է, որ Հայոց ցեղասպանության մասին ավելի շատ հրապարակումներ են եղել, քան Գալիպոլիի միջոցառումների։

 

Առաջատար հնգյակը գլխավորել են ապրիլի 23-ին նշվող Երեխաների օրվա մասին նյութերը, որին նվիրված 6.728 նյութ է եղել։

 

Հայոց ցեղասպանության մասին նյութերը երկրորդն են եղել։ Ցեղասպանության 100-ամյակի մասին գրվել է 2.404 անգամ։

 

Գալիպոլիի հաղթանակի 100-ամյակը հիշատակվել է 2.036 նյութում։

 

Դրան հաջորդել են Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական նյութերը։

 

Նշված ժամանակահատվածում լրատվամիջոցներն ամենից շատ անդրադարձել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նրա անունը հիշատակվել է մոտ 4.000 հրապարակման մեջ։

 

Երկրորդը եղել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, իսկ երրորդը՝ ընդդիմադիր գործիչ, Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Նույն շարքից