Հասարակություն 

Շվեդիայի բնակիչը «տարվա սելֆին» է արել շնորհիվ կենգուրուի

Շվեդիայի բնակիչ Դենիս Կարլսոնը «տարվա սելֆին» է արել շնորհիվ կենգուրուի։ 26-ամյա զբոսաշրջիկն ավստրալական լողափով զբոսնելիս նկատել է, որ կենգուրուն ինչ-որ բան է փնտրում լողափին թողած իր պայուսակում, գրում է Газета-ն։

 

Շվեդը վերցրել է կենդանուց իր իրերը, այդ թվում՝ գազարները, որոնք նա գնել էր իր համար։
Կարլսոնին կենգուրուն շատ ընկերասեր է թվացել, և վերջինս որոշել է լուսանկարվել նրա հետ։

 

Ստացված նկարը դարձել է «վիրուսային» Շվեդիայում և ստացել «տարվա սելֆի» անվանումը։ Լուսանկարից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե մարդն է կերակրում կենդանուն, այլ՝ հակառակը։

 

Կարլսոնը նշել է, որ ուրախ կլինի, եթե իր լուսանկարն ինչ-որ մրցույթում հաղթի։ «Հուսով եմ՝ մրցանակը գազար կլինի»,- կատակել է նա։

Նույն շարքից