Հասարակություն 

Հայ վարորդները կկարողանան վարորդական իրավունքի քննություն հանձնել սեփական մեքենաներով

Հայ վարորդները կկարողանան վարորդական իրավունքի քննություն հանձնել սեփական մեքենաներով։ ՀՀ կառավարությունն այս մասին որոշում է ընդունել հինգշաբթի հրավիրված նիստի ժամանակ։



«Առաջարկված փոփոխությունների հիմնական նպատակն այն է, որ վարորդները, վարորդական իրավունքի համար դիմած և մեքենա վարելու դասընթացներ անցնող անձինք քննություն հանձնելու համար օգտագործեն սեփական տրանսպորտային միջոցները»,– ասաց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Նույն շարքից