Հասարակություն 

2015թ.–ի առաջին եռամսյակում ծնվել է 9452 երեխա, ինչը 1,9 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից

Հայաստանում 2015թ.–ի առաջին եռամսյակում ծնվել է 9 հազար 452 երեխա, ինչը 1,9 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (9 հազար 637 երեխա), ասաց ՀՀ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։



«Սովորաբար ձմռանն ավելի քիչ երեխա է ծնվում, քան տարվա մյուս ամիսներին», – նշեց Կույումջյանը։



Նրա խոսքով` հանրապետությունում ծնելիության ցուցանիշն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 12,7 պրոմիլե հազար բնակչի հաշվով` նախորդ տարում գրանցված 13 պրոմիլեի դիմաց։



Կույումջյանն ավելացրեց, որ ծնելիության ցուցանիշը Երևանում (13.7 պրոմիլե), Արագածոտնի (13.6), Կոտայքի (13.5)  և Արարատի (13.3) մարզերում ավելի բարձր է, քան հանրապետության միջին ցուցանիշները։ Նրա տվյալներով` ամենացածր ցուցանիշները գրանցվել են Սյունիքի մարզում` 10,1 պրոմիլե և Տավուշի մարզում` 10,4 պրոմիլե։



«Կարող եմ նշել, որ Հայաստանում տղաների թիվն ավանդաբար ավելի շատ է, քան աղջիկներինը։ 100 նորածին աղջկան բաժին է ընկնում ավելի քան 110 տղա», – ասաց Կույումջյանը։ 

Նույն շարքից