Հասարակություն 

Այսօր ստորագրվեց Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության ծրագիրը. Տարոն Մարգարյան

Այսօր Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ ստորագրեցինք Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև 2015-2020թթ. համագործակցության ծրագիրը, որը վերաբերում է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներին։

 

Մեր երկու քաղաքների փոխգործակցությունը, որը մինչ այս զարգանում էր 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում, իսկապես արդյունավետ էր ու հաջողված: Երկու քաղաքներն ունեն մեծ ձեռքբերումներ, և ես վստահ եմ, որ համագործակցության հնգամյա այս ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք էլ ավելի ընդլայնել փոխգործակցության շրջանակաները։

Նույն շարքից