Հասարակություն 

196 ծնողներ ուղեւորվեցին Արցախ՝ հանդիպելու իրենց զինծառայող որդիներին

Այսօր՝ ապրիլի 30-ին, Արագածոտնի մարզից ժամկետային զինծառայողների 196 ծնողներ ուղեւորվեցին Արցախ՝ հանդիպելու ԼՂՀ պաշտպանության բանակում ծառայող իրենց որդիներին:

 

Ծնողներին ուղեկցում է մարզպետ Սարգիս Սահակյանը,  խմբի մեջ  ընդգրկված են բժիշկներ, ինչպես նաեւ Ներքին Բազմաբերդի երգի-պարի համույթը: Ուղեւորությունը տեւելու է 2 օր:

 

Արցախյան այցելությունը կազմակերպելու համար մարզի ղեկավարությունը համագործակցել եւ համապատասխան պայմանավորվածություններ է ձեռք բերել ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունների հետ:

Նշենք, որ մարզում նման նախաձեռնություններ կազմակերպվում են 2011 թվականից սկսած։

Նույն շարքից