Հասարակություն 

Հայաստանն ու ԱՄՆ-ը կստեղծեն Առեւտրի եւ ներդրումների խորհուրդ

Հայաստանի կառավարությունը ապրիլի 30-ին կայացած նիստում հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնությանը։

 

Ինչպես նիստի ընթացքում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, համաձայնությունը  նախատեսում է Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի ստեղծում, որը կնախագահի Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներն ու հանրապետությունում ԱՄՆ առեւտրային ներկայացուցչության աշխատակազմը։

Խորհրդի խնդիրը կլինի փոխադարձ առետրի եւ ներդրումների զարգացման համար հնարավորությունների ընդլայնումը։

Նույն շարքից