Հասարակություն 

Մայրաքաղաքում կկառուցվի «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցային համալիր

 

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի Աբովյան պուրակի հարակից հատված, ծանոթացել «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցային համալիրի կառուցման համար նախատեսված տարածքին: Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև ստորագրված համագործակցության ծրագրի շրջանակում կկառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխան հյուրանոցային համալիր:

Նշվել է, որ ներդրումային այս ծրագիրը  կնպաստի մայրաքաղաքում զբոսաշրջության խթանմանն ու զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը:

 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նույն շարքից