Հայաստան Հասարակություն 

ԼՂՀ-ում ընտրությունների ընթացքին կհետեւի նաեւ ԱԺ պատվիրակությունը

analitik.am

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Ազգային ժողովից պատվիրակություն է մեկնելու Արցախ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։


«Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն Արցախ կմեկնի մայիսի 2-ին։ Նույն օրը երեկոյան մենք հանդիպում կունենանք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։ Մայիսի 3-ին արդեն դիտորդական խմբեր կազմած կհետեւենք ընտրությունների ընթացքին»,- ասաց նա։

 

Նշենք, որ ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 3-ին։

Նույն շարքից