Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսն ու նրա կինը՝ Էվելին Իլվեսը, հինգշաբթի պաշտոնապես ամուսնալուծվել են:
Երկրի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, մայիսի 1-ից Էվելին Իլվեսը կկորցնի առաջին տիկնոջ բոլոր արտոնությունները:
«Օրենքի համաձայն, նախագահի կինն իրավունք ունի անձնական քարտուղար ունենալ, պետության հաշվին ծառայողական մեքենա, ներկայացուցչական ծախսերի համար նախագահի աշխատավարձից 30%-ի չափով ամենամսյա գումար ստանալ: Նա նաեւ փոխհատուցում է ստանում տարբեր կրթական եւ ինքնազարգացման դասընթացների, ինչպես նաեւ հիմնավորված այլ ծախսերի համար»,- ասված է հաղորդագրությունում:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Իլվեսները շարունակելու են համատեղ դաստիարակել իրենց դստերը: Նրանք Թոոմաս Հենդրիկ Իլվեսն ու Էվելին Իլվեսն ամուսնացել էին 2004 թվականին: Երկուսի համար էլ սա երկրորդ ամուսնությունն էր:
Էստոնական լրատվամիջոցներն Իլվեսների ընտանիքի խնդիրները կապում են անցյալ տարի հրապարակված աղմկահարույց լուսանկարների եւ տեսանյութի հետ, որտեղ նախագահի կինը տալինյան բարերից մեկում գրկախառնվում եւ համբուրվում է անծանոթ մի երիտասարդի հետ: