Հասարակություն 

2015թ-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ի մշտական բնակչությունը նվազել է 6500 մարդով

Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվը 2015թ-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3 մլն 10 հազ. 600 մարդ, որոնցից քաղաքային բնակչությունը՝ 1 մլն 912 հազ. 900  մարդ, գյուղական՝ 1 մլն 97 հազ. 700 մարդ: Նշենք, որ 2014թ-ի հունվարի 1-ի համեմատ ՀՀ-ում  մշտական բնակչությունը նվազել է 6500-ով, որից քաղաքայինը՝ 1200 մարդով, իսկ գյուղականը՝ 5300 մարդ: Այս մասին հայտնում է ազգային վիճակագրական ծառայությունը։
 

Ավելացել է Երևան քաղաքի մշտական բնակչությունը: Եթե 2014-ի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 1 մլն 68 հազ. 300 մարդ, ապա 2015-ին դարձել է՝ 1 մլն 71 հազ. 500 մարդ:
 

Արագածոտնի մարզում 2015թ-ի հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչությունը կազմել է 131 հազ. 300 մարդ, Արարատում՝  260 հազ. 100 մարդ, Արմավիրում՝ 267 հազ.,  Գեղարքունիքում՝ 233 հազ.,   Լոռիում՝ 228 հազ., Կոտայքում՝ 255 հազ.,  Շիրակում՝ 246 հազ. 400,  Սյունիքում՝ 140 հազ. 200,  Վայոց ձորում՝ 51 հազ. 400, Տավուշում՝ 126 հազ. 700 մարդ:

Նույն շարքից