Հասարակություն 

Բրիտանացի իրավապահները շոտլանդական ափերում կոկաինի խոշոր խմբաքանակ են առգրավել

Բրիտանացի իրավապահները կոկաին տեղափոխող նավ են առգրավել, որի արժողությունը սև շուկայում կազմում է 500 մլն ֆունտ ստերլինգ (770  մլն դոլար):

Ինչպես հաղորդում է ТАСС-ը` վկայակոչելով Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությանը, սա ուժեղ ազդեցություն գործող թմրանյութի ամենամեծ չափաբաժինն է, որը երբևէ առգրավվել է Միացյալ Թագավորությունում:

Hamal առևտրային նավը, որում 3 տոննա կոկաին է եղել, առգրավվել է մեկ շաբաթ առաջ, սակայն դրա մասին հաղորդել են միայն հիմա: Նավը կանգնեցվել է Հյուսիսային ծովում` շոտլանդական Աբերդինից 185 կմ հեռավորությամբ:

Նավի անձնակազմը, որը կազմված էր Թուրքիայի 9 քաղաքացուց, ձերբակալվել է` թմրանյութերի դեմ պայքարի մասին օրենքը խախտելու մեղադրանքով:

Նույն շարքից