Հասարակություն 

Հունգարիայի վարչապետը պահանջել է Եվրոպայում վերականգնել մահապատիժը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ-ին առաջարկել է քննարկում սկսել իր գործընկերների հետ` մահապատժի վերականգնման հնարավորության շուրջ: Այս մասին հայտնում է «Կորեսպոնդենտը»:

 

Եվրախորհրդարանում, սակայն, հայտարարել են, որ վերադարձը մահապատժին, որը հանված է ԵՄ-ի բոլոր երկրներում, «բարբարոսություն» կլիներ: 

 

Իր երկրի օրինակով Օրբանը ասել էր, որ ծանր հանցագործությունների համար առկա պատժամիջոցները չափազանց մեղմ են: Հունգարիայի վարչապետը այս նախաձեռնությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ Կապոշվարում տեղի էր ունեցել երիտասարդ վաճառողուհու սպանությունը, ինչը ցնցել էր Հունգարիան:

 

 վ

Նույն շարքից